«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ջերմամիջուկային զենքի կործանիչ պաշարների առկայությունը մոտեցրել է քաղաքակրթության ոչնչացման վտանգը

Ջերմամիջուկային զենքի կործանիչ պաշարների առկայությունը մոտեցրել է քաղաքակրթության ոչնչացման վտանգը
17.02.2024 | 13:51

Նավալնու մահը փրկեց Մյունխենի անվտանգության միջազգային հերթական կոնֆերանսի դեմքը: Հանրությունը սպասում էր լուրջ քննարկումների և լուծումների, որոնք կարող էին մեղմել պատերազմի օջախների շուրջ ձևավորված բարդ առճակատումները ուժային կենտրոնների միջև: Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում Գազայի հատվածում, խափանվել են միջազգային կապուղիները Կարմիր ծովի շրջանում, զոհերի թիվն արդեն հարյուր հազարներով է հաշվվում Ուկրաինայում, այստեղի պատերազմը խափանել է հացահատիկի մատակարարումները և դարձել գլոբալ պարենային ճգնաժամի պատճառ: Պատերազմի եզրին են Արևմուտքի հետ Իրանը, Ադրբեջանի հետ՝ Հայաստանը, Իսրայելի հետ՝ Սիրիան և այլն: Որ շարունակենք թվել, կհասկանանք, թե ջերմամիջուկային զենքի կործանիչ պաշարների առկայության պարագայում նման պատերազմածին միջազգային կարգը որքան է մոտեցրել քաղաքակրթության ոչնչացման վտանգը: Եվ այս վտանգի առկայության պայմաններում «անվտանգային» կոնֆերանսին չեն հրավիրվել Ռուսաստանն ու Իրանը, նախատեսված չէ հանդիպում Ալիևի և Փաշինյանի միջև, ուկրաինական թեման դարձել է կործանվող դեմոկրատիայի փրկության թեմա: Ես այստեղ չեմ հասկանում, թե մեռնող մարդու համար ինչ կարևորություն ունի՝ դեմոկրատիայի պայմաններու՞մ է ինքը հեռանում կյանքից, թե՞ բռնապետության:

Մյունխենի կոնֆերանսի մասնակից բարձրաստիճան այրերը, ականջակալներով զինված, լուրջ դեմքերով ոտքի կանգնած, ծափահարում են Նավալնիի այրուն, այնինչ, համաշխարհային հանրությունը լուծումներ է ակնկալում: Լուծումները չկան և չեն կարող լինել, որովհետև այստեղ խաղաղության և անվտանգության հարցերի քննարկումներն արդեն երկար ժամանակ է, որ հիշեցնում են, ինչպես մեծ երգիծաբան Պարոնյանը կասեր «լույս կետերի մթնեցում և մութ կետերի լուսաբանում»: Եվ այս անլուրջ վերաբերմունքի ու անվտանգային հարցերի քննարկման շոուների առաջին զոհերից մեկն էլ մենք ենք՝ մեր արցախյան առաջին և երկրորդ պատերազմներով, բռնագաղթով և նոր պատերազմի սպասելիքներով: Ցավալի է, որ մարդ է մահացել իր քաղաքական հայացքների համար, բայց ցավալի է առավել հարյուր հազարների մահը ուկրաինական ու մերձավորարևելյան ճակատներում և այլուր: Միջազգային կարգը մոտեցել է անլրջության ամենացածր մակարդակին, մարդու թիվ մեկ իրավունքը՝ կյանքի իրավունքը, ճզմվել է մարդու իրավունքների համար «պայքարողների» ոտքի տակ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ